Live’n'Glide

July 27, 2010

Filed under: Uncategorized

Հե … հե … վաղուց չեմ գրել այս բլոգում … ամեն դեպքում զանգեք 099 00 11 45 եթե ուզում եք սովորել թռնել կամ պարզապես մեկ անգամ թռնել պարապլանով … 

October 8, 2008

Մենք տեղափոխվել ենք !!!

Filed under: Uncategorized

Մենք տեղափոխվել ենք և հիմա մեզ կարող եք գտնել Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցներ խաչմերուկում - Սեբաստիայի 1 հասցեում - ամեն ուրբաթ երեկոյան ժամը 8-ին։

Եթե ցանկանում եք գալ, ցանկալի է նախորոք պայմանավորվել մեր հետ զանգելով 093 20 70 95 համարով։

Արդեն ունենք նոր ուսուցողական պարապլաններ մեր նորեկների համար …

այնպես որ … համեցեք թռնելու … emoticon

July 12, 2006

Ու մի օր դու կճախրես օդում …

Filed under: Glide'n'Live

Հիշում ես այն պահը երբ առաջին անգամ վազեցիր մի ձեռքում օդային օձի թելը պահած … վազեցիր մի քանի քայլ ու օձը ճախրեց վեր … ու կախվեց քո գլխավերևում ու դու զգացիր քեզ բոլորից բարձր … զգացիր քո մի մասնիկը բոլոր բոլորից վերև … մարդկանցից վերև … թռչուններից վերև … ու ծագեց քո մեջ մարդու ամենամեծ ու անհագ ցանկությունը … թռնել վերև ու ճախրել օդում …

հետո …

տարիներ հետո … բարձրացար Հատիս ու գագաթից նայեցիր ներքև՝ այնտեղ ուր տները լուցկու չափ են ու մարդիկ չեն երևում և ամբողջ սրտով ուզեցիր միայն մի բան … միայն մի բան … բացել թևերդ ու ճախրել ցած … թեթև ու հանգիստ …

 

ու մի օր …

ու մի օր … Նեսսունչիկի շնորհիվ հայտնվեցի Հատիսի լանջին.

 

Ու պարզվեց որ պառապլանով թռնելուց առաջ պետք է սովորել պառապլան "քշել" emoticon

Սկսվում է ամեն ինչ առաջին վազքից … կապվում ես պառապլանին ու … ու պետք է վազել … սկսում ես վազել ու զգում ես թե ինչպես մեջքիդ հետևում վեր է խոյանում մի հզոր հսկա ու ծածկում քեզ իր ստվերի տակ … խոյանում է վեր … քեզ գրկում ու փորձում պոկել գետնից … քաշում դեպի հետ … լարում ես մկաններդ իսկ ականջներիդ մեջ արձագանքում է մարզիչիդ ձայնը՝

…..  վազի … վազի … մի կանգնի … վազի ….

հետո մի քայլ … հետո մյուսը ու դու զգում ես թե ինչպես քո վազքի շնորհիվ այդ հսկան բարձրություն է հավաքում ու ժամանակ առ ժամանակ քեզ պոկում գետնից

ու սիրտդ թպրտում է քո ներսում ու ուրախությունից աչքերդ լցվում են … վերջապես դու ունես թևեր …

դու դեռ չգիտես ինչպես թռնել … բայց … բայց դու թևե՛ր ունես.

ու շուտով … շատ շուտով … երբ թևերդ ուժեղանան …

կճախրես երկնքում …

… թռչունների նման կգտնես օդային հոսանքներ որ կբարձրացնեն քեզ վեր … ավելի վեր մինչև սպիտակ ամպերը ու էլ չես նախանձի նրանց … որովհետև դու էլ ճախրում ես արդեն …

բայց

մարդը միշտ մնում է մարդ ու երբ չկա քամի

կպառկես գետնին ու նորից կնախանձես թռչուններն որ այդպես էլ չհասկացան թե այս ովքեր էին օդում և ինչ էին ուզում …

 

Ֆոտոները՝ Հասուկի emoticon

Ինչպես դառնալ թռչուն

Filed under: Glide'n'Live

Սկսվում է ամեն ինչ նրանից որ մի օր պատահաբար իմանում ես որ Երևանում կա խմբակ որը զբաղվում է պարապլաններով. Իմանում ես որ նրանք ուրբաթ օրերը երեկոյան (6.30) հավաքվում են Արշակունյաց պողոտա 5 հասցեում գտնվող նախկին ԴՈՍԱԱՖ-ի շենքում (Կրկեսից մի քիչ հեռու, Մամուլի շենքի դիմաց) իսկ շաբաթ և կիրակի օրերին եթե եղանակը լավն է առավոտյան ժամի 9-ին հավաքվում են նույն դպրոցում իսկ հետո գնում են Հատիս՝ Պողոս - Պետրոս եկեղեցում մոտ պարապլանով թռչելու: Մտնում ես Ավիացիայի դպրոցի շենք ու հայտնվում հնավոճ սովետական մի շենքում: Բացատրում ես պահակին որ գնում ես պարապլանի խմբակ ու աջ կողմի միջանցքով քայլում ես մինչև ձախից 2-րդ դուռը: Մտնում ես ներս ու մտածում - "Երևի սխալ եմ եկել …. միգուցե կողքի դուռն էր" … որովհետև հայտվել ես ամենասովորական մի դպրոցական սենյակում, որի կենտրոնում մոտ 10 աշակերտական սեղաններ են, դիմացը դասատուի սեղանը, սենյակում էլ մի քանի երտասարդ տղաներ ու աղջիկներ: Չէ, սենյակը սովորական չի … սենյակում խառնաշփոթ է տիրում … հետո երբ մի քանի րոպե հետո կսովորես խառնաշփոթին … 

- Բարև ձեզ

- Բարև, Priv, Привет, Hi!emoticon, ու հետո մի հարց որին ոչ մի կերպ չեիր սպասում, - "իսկ ձեզ ով է ուղարկել ?", մի պահ իրար ես խառնվում emoticon բայց հասկանում ես որ պարզապես հետաքրքրվում են emoticon ու որ բոլորը ուրախ են քեզ տեսնելու համար ու դու արդեն ընկերներով ես շրջապատվածemoticon

Իսկ խմբակի անդամ դառնալու և պարապլանի տեսական պարապմունքներին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել ամսական 4000 դր. և ամեն մի թռիչքային պարապմունքին մասնակցելու համար տրանսպորտի և ուտելիքի համար վճարը կազմում է 2500դր.

Կա իհարկե ևս մի տարբերակ - դա առանց պարապլանով թռչել սովորելու ինստրուկտորի հետ երկտեղանի պարապլաններով թռիչքներն են.

Թռիչքներ տանդեմով

 

Դե ինչ … սպասում ենք բոլոր ապագա թռչուններին պարապլանիզմի ակումբում ամեն ուրբաթ երեկո ժամը 18:30

Ց.

 

Առաջին թռիչքը …

Filed under: Glide'n'Live

Վերջապես Ա.-ն ամեն անգամ չի բարկանալու իմ վրա որովհետև շփոթվում ու անընդհատ պարապլանով թռնելու փոխարեն ասում եմ պարապլան քշել։ Ես էլ հիմա արդեն հասկանում եմ թե ինչու ամեն անգամ երբ ասում էի "պարապլան քշել", Ա-ն որ արդեն մի քանի տարի է թռնում է պարապլանով բարկանում էր ու ասում - Քշել չի! Թռնել է!!!

Առաջին թռիչքը շատ հեշտ է ստացվում … միայն մի հարց է հուզում որի պատասխանը այդպես էլ չես կարողանում ստանալ … իսկ ի՞նչ եմ զգալու թռիչքի ժամանակ, իսկ ի՞նչ եմ զգալու վայրէջքի ժամանակ, իսկ ինչպե՞ս ինձ պահեմ վայրէջքի պահին։ Պատասխանը միակն է … կթռնես կտեսնես, ամեն ինչ կստացվի տարերայնորեն։ Ամենադժվարը թռիչքից առաջ համբերելն է … մինչև թռիչքների ղեկավարը կստուգի քեզ, պարապլանը, կհամոզվի որ քամին լավն է … ու կասի - դե գնա՛, քեզ հաջողություն emoticon

Ի տարբերություն պարաշուտով թռիչքների այստեղ առաջին թռիչքից առաջ չես վախենում, կվախենաս հետո, երկրորդ, երրորդ և հետագա թռիչքներից առաջ, ասում են այդ վախը շատ կարևոր է, ու կանցնի շատ ավելի ուշ երբ արդեն տարիների փորձ ունենաս։

Դե ինչ սկսում ես վազել սարն ի վար ու մի քանի քայլից պարապլանը բարձրանում է քո վերևում ու ոտքերդ սկսում պոկել գետնից, դե այդ զգացմունքին արդեն սովոր ես, բայց ևս մի քանի քայլ, մի քանի վարկյան ու … ու քեզնից ներքև մինչև գետին արդեն 10 - 20 մետր բարձրություն է …

Առաջին թռիչքը

 

Թռնում ենք Սևանի դիմացի սարերից, 2-րդ թռիչքից հետո քեզ կհարցնեն Սևանը տեսա՞ր, ու կհասկանաս որ թռիչքի ու վայրեջքի խառնաշփոթի մեջ նույնիսկ քո դիմաց ընկած կապուտակ Սևանը չես նկատել։

Ինչ ես զգում՞ սկզբում, թռիչքի առաջին պահերին՞ Վախ, զարմանք, հրճվանք, ուրախություն, ուզում ես գոռալ, ուզում ես ձեռքերիցդ բաց թողնել կառավարման պարանները՛։ Հետո, մոտ մեկ րոպե հետո զգում ես որ գետինը սկսում է մոտենալ ավելի ու ավելի արագ, սիրտդ սկսում է թփրտալ, թվում է թե հիմա ամեն ինչ սխալ կանես, կխփվես գետնին ու կջարդվես ու միակ բանը որ հետ է պահում քեզ վախից քարանալուց դա ռացիա-ից լսվող ղեկավարիդ ձայնն է որ հանգիստ, հանգիստ, առանց որևէ հուզմունքի սկսում է քեզ հրամաններ տալ. - հիմա քաշիր ձախ պարանը, հիմա մի քիչ թուլացրու, այ հիմա սկսիր երկուսն էլ քաշել … այ այդպես, Շնորհավոր!!! ու ոտքերդ գետնին կպնելուն պես դեմքիդ ժպիտ է հայտնվում, շունչդ կտրվում է ուրախությունից ու ուզում ես ի լուր ամբողջ աշխարհի գոռալ, գոռալ, գոռալ, որ

ԴՈՒ ԱՐԴԵՆ ԳԻՏԵՍ ԹՌՉԵԼ!!!!!! …






















Get free blog up and running in minutes with Blogsome
Theme designed by Hadley Wickham